Կառավարությունն այսօր փակ ռեժիմով կքննարկի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը. վարչապետ

Կառավարությունն այսօր փակ ռեժիմով կքննարկի Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը։

«Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու ու Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում, ազզգային փոքրամասնություններին ու նրանց իրավունքները պատշպանելու ուղղությամբ։

Վարչապետն ասաց, որ Հայաստանը Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն։

«Հաջողությամբ է իրականացվում այդ առաքելությունը ու մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կառավարության նիստից հետո դռնփակ ռեիժմով քննարկում կանեն ու մտքեր կփոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների ու դիրքորոշումների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում