Իրանը պահանջել է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Իրանը պահանջել է թուրքական ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում:

«Իրանի արտգործնախարարությունն, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ, և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք զինվորների դուրսբերման անհրաժեշտությունը», – ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թեհրանում նաև ընդգծել են, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կբերեն նյութական ու հումանիտար մեծ վնասի, և հիշեցրել են, որ Թեհրանը դեմ է Անկարայի գործողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում