AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից

««Երկուստեք կարևորվեց բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ կատարվեց երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին:

«Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալ այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:

Հանդիպմանն արծարծվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան Քրեական գործ է հարուցվել Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ամունդի». վեց տարի Հայաստանում Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ԲԴԽ նիստ․ օրակարգում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը. ՈՒՂԻՂ Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների. հայտարարություն ԵՄ-ն Հայաստանին 9մլն եվրո կհատկացնի Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ ով է փեսացուն ու այլ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը. Դավիթ Ափոյան Պուտինը Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը․ ՌԴ նախագահը նոր մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի ավելի քան 3 միլիարդ դրամ Ռոբերտ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ինչու՞ հենց ապրիլի 5-ին Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ) Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ Կառավարության նիստ. օրակարգում է նաև ԿԸՀ-ին և Ոստիկանությանը գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ Այս գիշեր Գերմանիայի Հանաու քաղաքում առնվազն 8 մարդու կյանք խլած հրաձգությունը՝ ֆոտոշարով Ընդունելի չի լինի, եթե դատավորներին աշխատանքից ազատելու հարցը կախված լինի գործադիրից. Ալֆրեդ դե Զայաս Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար. Վիտալի Բալասանյան Բավական է, հեռացիր․ Լուկաշենկոյի դեմ զանգվածային բողոքի ցույցեր են լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan