AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Իշ­խա­նու­թյան ներ­սում չի լի­նի Փաշինյանի անձ­նիշ­խա­նու­թյա­նը հա­կադր­վող որևէ ուժ

 

«Իշխանափոխությունից ի վեր Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանը ցույց տալ, որ նոր իշխանությունների աշխատանքը ժողովրդի համար թափանցիկ է:

Եվ հենց սրանով է պայմանավորված այն, որ վարչապետը ոչ միայն ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերների ձևաչափով փորձում է պարզաբանել հանրությանը հուզող հարցերը, այլև անձամբ այցելում է հանրապետության տարբեր բնակավայրեր և փորձում է շփվել մարդկանց հետ:

Սակայն ուղիղ եթերների և ասուլիսների ժամանակ Փաշինյանը հիմնականում փորձում է հարցերը պարզաբանել որոշակի անկյան տակ, որի ժամանակ ոչ էական խնդիրները առաջին պլան են մղվում, իսկ հանրությանը հուզող որոշակի հարցեր մնում են մթության մեջ:

Մինչ այսօր մարդկանց համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչու ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը, հրաժարական տվեցին:

Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա: Չէ՞ որ, քաղաքացիների շրջանում դժգոհություն ևս չկար նրանց գործունեության հետ կապված, ավելին՝ նրանք բարձր ռեյտինգ ունեն հասարակության շրջանում:

Տարօրինակ էր, որ Օսիպյանը չցանկացավ շարունակել աշխատանքը վարչապետի հետ նաև խորհրդականի պաշտոնում՝ այդ կարգավիճակում մնալով ընդամենը մի քանի օր, այն էլ՝ արձակուրդի մեջ:

Ու նկատելի է մի հետաքրքիր օրինաչափություն, հրաժարականների լուրերը որպես կանոն մի քանի օր առաջ շրջանառվում են մամուլում, ապա հերքվում են համապատասխան կառույցների կողմից, սակայն որոշ ժամանակ անց հաստատվում են հրաժարական ներկայացնելու մասին տեղեկությունները:

Այդ ընթացքում «քայլողներն» ու նրանց մերձ «Նիկոլից ավելի նիկոլական» որոշ անձինք քափուքրտինք մտած՝ առիթն օգտագործում են հարձակվելու ԶԼՄ-ների վրա՝ անվանարկել վերջիններիս, հասարակության մեջ նրանց նկատմամբ ատելություն սերմանել ու թշնամանք:

Այդպես եղավ Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների դեպքում (վերջինիս դեպքում՝ նաև խորհրդականի պաշտոնից հրաժարականի թեմայով), նախ մամուլում գրվեց այս մասին, հետո հերքվեց, ապա մի քանի օր անց հրաժարականների մասին տեղեկությունները հաստատվեցին:

Օրերս էլ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հրաժարական է տվել:

Ու հետաքրքրական է, որ ժամից ավել չհերքվելով՝ կայքերից մեկում տեղ գտած լուրը լայնորեն տարածվեց տարբեր լրատվականներում, որից հետո միայն Փաշինյանն այդ լուրերը որակեց որպես անհեթեթ:

Եթե անկեղծ՝ շատ լավ է, որ այդ լուրերը չհաստատվեցին, որովհետև Տոնոյանը իշխանության մեջ մնացած հատուկենտ ադեկվատ ու պրոֆեսիոնալ պաշտոնյաներից մեկն է: Սակայն սրանով չեն վերանում այն կասկածները, թե հնարավոր է Տոնոյանը ևս թողնի իր պաշտոնը, քանի որ սկզբնական շրջանում Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների մասին տեղեկությունները ևս նույն ջերմեռանդությամբ հերքվում էին: Նույնը վերաբերում է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ու որքան էլ իշխանություններին կցված որոշ ստատուսագիրներ հիստերիայի մեջ ընկնեն նման տեղեկություններից, փորձը ցույց է տալիս, որ մեծամասամբ ԶԼՄ-ները ճիշտ են լինում, նմանները՝ կյանքով մեկ սխալ:

Որևէ երկրում ուժայինների հրաժարականները պատահական լինել չեն կարող: Իսկ Փաշինյանի խուսափողական պատասխանները այն հարցի շուրջ, թե ուժայինների կոնկրետ գործունեության որ ուղղությունից է դժգոհ, խորացնում են կասկածները, թե վերջինս փորձում է ազատվել հանրության մոտ բարձր վարկանիշ ունեցող գործիչներից, քանի որ իր վարկանիշը սկսել է նվազել և որոշ ժամանակ անց այդ գործիչները կարող են ավելի մեծ ժողովրդականություն վայելել, քանի ինքը: Իսկ դա կարող է հիմքեր ստեղծել, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնին հրաժեշտ տա:

Եթե Փաշինյանի մտահոգությունները իրոք կապված են ուժայինների բարձր վարկանիշի հետ, ապա դա վերջինիս՝ որպես ղեկավարի օգտին չի խոսում, քանի որ իր վարկանիշի վրա կենտրոնանալու և ավելի արդյունավետ աշխատելու փոխարեն փորձում է ազատվել ինքնուրույն մոտեցում ունեցող գործիչներից:

Շատ հաճախ ուժայինների միջոցով իշխանության գործողությունները հավասարակշռվում են՝ որոշակիորեն զսպելով Փաշինյանի՝ հեռանկար չունեցող պլանները, քանի որ վերջինս, ելնելով իր լրագրողական աշխատանքի փորձից, փորձում է հիմնական խաղադրույքը կատարել սենսացիաներ սարքելու, դրանք հանրությանը մատուցելու վրա՝ դրանով իսկ իր իմիջը պահպանելու և պաշտոնավարումը երկարացնելու համար:

Թերևս շուտով ուժի մեջ կմտնի այն օրենսդրական նախաձեռնությունը, որով ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական, և այդ պաշտոններում կարող են նշանակվել մարդիկ, որոնք ոչ միայն կզիջեն իրենց պրոֆեսիոնալ ունակություններով, այլև լիովին կլինեն պարզապես կամակատարներ:

Այդ ժամանակ իշխանության գործողությունները կարող են դառնալ ավելի կամայական և անհավասարակշիռ, քանի որ իշխանության ներսում չի լինի անձնիշխանությանը հակադրվող որևէ ուժ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan