«Փաստ»․ էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքն ու գույքը

«Փաստ»․ էկոնոմիկայի փոխնախարարի ունեցվածքն ու գույքը

«Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալ Վարոս Սիմոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Վ. Սիմոնյանը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների, եկամուտների, ինչպես նաև անշարժ և շարժական գույքի վերաբերյալ:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նա հայտարարագրել է բնակարան և «VOLKSWAGEN TOUAREG 3.6» ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 60 000 եվրո, 3 000 000 ՀՀ դրամ և 4700 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 981 640 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Վարոս Սիմոնյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2019թ. օգոստոսի 22-ին: Մինչ այս՝ 20152019 թթ.,Վ. Սիմոնյանը եղել է Եվրոպական միությունում ՀՀ առևտրական կցորդը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում