Նորվեգիան դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
11/10/2019 11:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ի պատասխան Սիրիայի հյուսիսում հոկտեմբերի 9-ին մեկնարկած Թուրքիայի ռազմական գործողության՝ Նորվեգիան, հետևելով Ֆինլանդիային, որոշում է կայացրել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ Այս մասին գրում է The Hill-ը։
Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Ինե Էրիկսեն Սուրեյդը AFP- ին ասել է, որ դադարեցվել է Թուրքիային ռազմական նյութերի, սարքերի վաճառքը՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը։
Նշվում է, որ Նորվեգիան աշխարհում զենքի 20 խոշորագույն արտահանողներից մեկն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում