Մասիս Մայլիյան. Մեկուսացումը պատերազմի շարունակումն է

Մասիս Մայլիյան. Մեկուսացումը պատերազմի շարունակումն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այսօրվա մեր միջոցառումը միջազգային հանրությանն ուղղված ազդակ կդառնա առ այն, որ նրա մեկուսացումն ու նրա քաղաքացիներին միջազգային համագործակցությունից զրկելն անթույլատրելի է»,- իր ելույթում մասնավորապես հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիսի Մայիլյանը։

Նրա խոսքով, Արցախի համոզմամբ մեկուսացումը պատերազմի շարունակումն է, մինչդեռ համագործակցությունը խախաղության հիմք է։

«Բոլորիս ընդհանուր խնդիրն է աշխատանք տանել այս հիմքի ամրապնդման ուղղությամբ՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղ ապագայի»,-ասաց Մայիլյանը։

Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ Արցախի դժվար օրերին նրա կողքը լինելու, Արցախի միջազգային կապերի զարգացմանը նպաստելու, արցախահայության ազատության ու արդարության հանդեպ ձգտմանն աջակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում