Մոսկվային դա չի ուրախացնում. Վլադիմիր Պուտին

Մոսկվային դա չի ուրախացնում. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ-ի կողմից Ասիայում միջին հեռահարության հրթիռների հնարավոր տեղակայումը վերաբերում է նաև Ռուսաստանին, դա կարող է ազդել երկրի վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մոսկվային դա չի ուրախացնում»,-ասել է նա։

Հոկտեմբերի 4-ին, «Վալդայ» միջազգային քննարկումների լիագումար նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն կպատասխանի Ասիայում ամերիկյան փոքր և միջին հեռահարության հրթիռների հայտնվելուն։ Ըստ նրա, ամերիկյան իշխանությունների կողմից նման գործողությունները նոր սպառնալիք կստեղծեն։

Օգոստոս ամսին հայտնվեցին պաշտոնական տեղեկություններ, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ քննարկում է Ասիայում նոր միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում