Արցախի Նախագահը Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ

Արցախի Նախագահը Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող՝ Բելգիայի Թագավորության ֆրանկոֆոն պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի եւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանների միջեւ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահ ժուլի դե Գրոտին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում