Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին

Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում ամերիկյան ուժերը հրետանային հարձակման են ենթարկվել Թուրքիայի կողմից՝ կոչ անելով Անկարային դադարեցնել բոլոր օպերացիաները, որոնք կարող են ստիպել ամերիկյան կողմին պատասխան քայլերի դիմել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական ղեկավարությանը:

Հարվածը հասցվել է երեկ երեկոյան, Քոբանիում: Հայտնվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության գոտուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և սիրիական բանակն իմացել է, որ այնտեղ ԱՄՆ ուժեր կան:

Anadolu-ն գրում է, որ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ ուժերի վրա կրակելու փաստը: Հայտարարության մեջ նշվում է, թե թուրքական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի իր քայլերով չվնասի ամերիկյան ուժերին: Նշվում է նաև, որ կրակն անմիջապես դադարեցվել է, երբ համապատասխան ազդանշանը ստացվել է:

CNN-ը հավելում է, որ միջադեպի արդյունքում ամերիկացի զինվորականները չեն տուժել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում