Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի

Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանից։

«Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Երևանի ՃՈ պետ է նշանակվել Վահան Էվինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը»,- տեղեկացրեց Ջանոյանը։

Նա նշեց, որ կադրային այլ փոփոխություններ էլ են եղել։ Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում