Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանին և պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի կադրերի պատրաստմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս բուհը ակտիվ ներգրավվածություն կունենա Արցախի կյանքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում