ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին

ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Սիրիայից հեռանալիս և մինչ թուրքական զորքերի հարձակումն ԱՄՆ-ը մոտ 50 վտանգավոր ահաբեկիչ է թողել Սիրիայում: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով երկու ամերիկացի չինովնիկի:

Պարբերականը գրում է, որ ամերիկյան կողմը չի կարողացել քրդական բանտերից տեղափոխել մոտ 50 «արժեքավոր» ահաբեկչի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները Սիրիայից դուրս են բերել բոլոր վտանգավոր ահաբեկիչներին, որպեսզի նրանք չկարողանան փախուստի դիմել:

Սակայն, իրականությունն այն է, որ ամերիկյան կողմը կարողացել է հսկողություն սահմանել միայն հատկապես վտանգավոր ահաբեկիչների մի մասի նկատմամբ:

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ քրդական կողմը հրաժարվել է համագործակցել ամերիկացիների հետ, ինչի արդյունքում էլ ԻՊ-ի վտանգավոր ահաբեկիչներին հնարավոր չի եղել տեղափոխել:

Նշվում է, որ վերոնշյալ բանտերում պահվում է մոտ 11 հազար մարդ: Նրանցից մոտ 2 հազարն արտասահմանցի են:

Քրդական կողմը հայտնում է, որ թուրքական հարվածների ժամանակ արդեն 5 կալանավոր փախուստի է դիմել:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ թուրքական հարվածներ են եղել նման բանտերից մեկին, ինչը թույլ է տվել դատապարտյալներին փախուստի դիմել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում