«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՏեղի է ունենում «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի մամուլի ասուլիսը: Վերջիններս մեկնաբանում են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ուղղված պատասխանը, ինչպես նաև Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:

Մասնավորապես, Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում՝ մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:

ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չի համարում այս ձևաչափը պատմությունը խեղաթյուրելու համար օգտագործելը և նման կարևոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելը:

«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի հանդեպ: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ», – հայտարարել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք նաև, որ Վիտալի Բալասանյանը հարցազրույցներից մեկում, անդրադառնալով «Սասնա ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ:

Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, «Ֆեյսբուքում» գրել էր, թե Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում