AM | RU
USD
EUR
RUB

Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց. «Ես բարձր եմ գնահատում Ձեր ավանդը և շարունակական ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և ամրապնդման գործում: Մեր ժողովուրդներին միավորում են բարեկամության, միասին ապրելու, վստահության և հարգանքի խորը զգացումները»:

Կողմերը գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա փոխգործակցության և ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ՝ ուղղված ժողովուրդների բարեկամության և մարդկանց միջև շփումների ամրապնդմանը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց նաև խորհրդարանական հարթակի ներուժի լիրաժեք կիրառումը և այդ ձևաչափում համատեղ ջանքերի գործադրումը։

Նախարարը ֆրանսիական պատվիրակության խնդրանքով անդրադարձավ Հայաստանում Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների լայն օրակարգին՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական համակարգի բարեփոխումը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արցախն առաջին հերթին մարդիկ են, ովքեր օգտվում են մարդու անօտարելի իրավունքներից, իսկ մարդկային շփումները դրանց անքակտելի մասն են կազմում։

 

Լրահոս
Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց Մոսկվա-Երևան չվերթների մասին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Օգոստոսի 17-ին տեղի կունենա «Մեդիա Վահան 2020» մրցանակաբաշխությունը Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Մահացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալը Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք» Հայտնի է՝ համաշխարհային առաջնորդներից ով է Լուկաշենկոյին առաջինը շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Սարսափելի ավտովթարի արդյունքում մահացել են Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը. ՈՒՂԻՂ Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. վարակվածների ընդհանուր թիվը 251 է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan