AM | RU
USD
EUR
RUB

Իրականացվող տնտեսական քաղաքականությունը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ.ՏԶՆԿ նախագահ (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, ՀՀ կառավարության գործող ծրագիրը, պետական կառավարման համակարգի վերափոխումները, տնտեսական գլոբալ ծրագրերի և նախաձեռնությունների բացակայությունը համադրելի չեն տնտեսական երկրում իրականացված հեղափոխության հետ. «Տնտեսությունն այսօր. թվերն ու արդյունքները» խորագրով մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) նախագահ Իշխան Կարապետյանը։

«Բնակչության եկամուտները, աղքատության մակարդակը, գործարար ակտիվության ցուցանիշները նույն են փաստում։ Միաժամանակ բնակչության մոտ առկա են դրական սպասումներ, որ լավ է լինելու, սակայն չտեսնելով կոնկրետ փոփոխություն, դրական սպասելիք ունեցողների քանակը կայուն կերպով նվազում է՝ հատկապես մարզերում»,-ասաց նա։

Իշխան Կարապետյանը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է, թեև 2019-ի առաջին կիսամյակում 6,5% է։ Ըստ նրա՝ կարևորը ակտիվության ցուցանիշի միտումն է, որը վտանգավոր է։

«Մասնավորապես եթե համեմատում ենք 2018-2019-ի առաջին կիսամյակի ՏԱՑ-ը 2017-2018-ի նույն ժամանակահատվածի հետ, որը կազմում է 8,9%, տեսնում ենք, որ 2,4%-ով աճի տեմպը դանդաղել է»,- ասաց նա և նշեց, որ այդ նվազման միտումը նաև գյուղատնտեսության ոլորտում է՝ 12,9%, շինարարությունում՝ 8,8%, արտահանման ոլորտում՝ 20%, ներկրումը 33,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 7%:

Ընթացիկ հաշվի պակասուրդի առումով, ըստ Կարապետյանի, ևս նվազում է եղել. 2018-ին ընթացիկ հաշվի պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը 9,1% է կազմել, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 9,7%: Նախորդ տարիներին այս ցուցանիշը չի գերազանցել 2,6%-ը։ Նա ասաց, որ ըստ ԿԲ-ի՝ ՀՀ-ում արտարժույթային և տնտեսական ճգնաժամի տեսանկյունից վտանգավոր շեմ է համարվում 9%-ը։

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախագահը նաև նշեց, որ Հայաստանն ավելի շատ ներկրում է, քան արտահանում, ավելի քիչ են դրամական փոխանցումները, կրճատվել են արտահանումների ծավալները, մարդիկ ավելի քիչ են փող ներդնում բիզնեսում և այլն։ «Օտարերկրյա ներդրումները 2019-ի առաջին կիսամյակում 16%-ով անկում են գրանցել, իսկ զուտ հոսքերը 5 անգամ կրճատվել են, ինչը նշանակում է, որ ավելի շատ փող է դուրս բերվել, քան եկել է»,-ասաց նա։

Մասնագետը նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ պարբերաբար լսում ենք, որ բյուջեի հարկային եկամուտներն աճել են և 2018-ին ավելացել 141 մլրդ դրամով, կամ 24,5%-ով։ «Մեր կենտրոնը վերլուծել է հարկային բոյանսի (tax buoyancy) ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի մեկ տոկոս աճը քանի տոկոսով է ավելացնում իրական հարկային եկամուտները։ Տեմպերը պետք է կազմեին 30-40%, մինչդեռ 2019-ի առաջին կիսամյակում 6,5% է, իսկ 2020-ի բյուջեով նախատեսվում է 4,9%–ի սահմաններում, ինչը պարադոքսալ է»,- ասաց նա։

Իշխան Կարապետյանը նշեց, որ կառավարությունը համահարթեցնում է եկամտահարկը, և դա մի տեղից պետք է փոխհատուցվի։ Նրա խոսքով՝ սրան փոխհատուցելու է գալիս գույքահարկի նոր համակարգը։ «Արդյունքում զգալի բարձրանալու է բնակարանների, շինությունների, հողերի գույքահարկը, որը տարածվելու է մարզերի վրա։ Պատկերը մտահոգիչ է հատկապես Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերի դեպքում, որոնք Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզերն են»,-ասաց նա։



Լրահոս
ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին Հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմիններ Սիրիա է ուղարկվել ԼՂ մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR Շուշիի այսօրվա հրթիռակոծության հետևանքները . ֆոտոշարք ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ՀՀ ԱԳՆ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից Ադրբեջանը թքած ունի իր դիակների վրա․ ՊԲ (տեսանյութ) «Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարար Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա, կան ավերածություններ․ ԱԻՊԾ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. ֆոտոշարք Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման․ 2 հայ դանակահարվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թուրքերը Լիոնի փողոցներում սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները․ Արցախի ՊԲ ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2383 դեպք Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է «Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու». Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 51 զոհի անուն «Ժողովուրդ». Արցախի միջազգային ճանաչումը ԼՂ խնդրի կարգավորման առաջընթացի միակ ճանապարհն է․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ուխտադրուժ կեցվածքը. Զոհրաբ Մնացականյան Ստեփանակերտում ադրբեջանական ուժերի կիրառած «Սմերչից» վիրավորվել է 2 քաղաքացի. մանրամասներ ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում «Փաստ». Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է կոշտ միջոցներ ձեռնարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ «Փաստ». Էրդողանից դժգոհությունները խորանում են նաև իր էրկրի ներսում Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանը կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը. ՊԲ «Փաստ». Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 29 ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները Թուրքական «Բայրաքթար»-ները Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ) Հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Իտալիայի քաղաքներից մեկը ևս ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՀՀ նախագահը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan