Էրդողանը այց կկատարի Կրեմլ մինչև հոկտեմբերի վերջ

Էրդողանը այց կկատարի Կրեմլ մինչև հոկտեմբերի վերջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Ռուսաստան մինչև հոկտեմբերի վերջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Էրդողանին հրավիրել էր առաջիկա օրերին աշխատանքային այց կատարել Ռուսաստան, իսկ Թուրքիայի ղեկավարը ընդունել է հրավերը: Այս մասին գրել է kommersant-ը։

«Այցը կարող է տեղի ունենալ մինչև հոկտեմբերի վերջ», – ասել է Պեսկովը:

Նշվում է, որ հոկտեմբերի 15-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, երկուսն էլ խոսել են քաղաքական կարգավորման գործընթացը շարունակելու օգտին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարեց Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության մեկնարկի մասին: Ռազմական գործողությունը նոր ճգնաժամ է առաջացրել Անկարայի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հարաբերությունների մեջ: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի 3 նախարարների և երկրի բարձրագույն ղեկավարության մի քանի անդամների դեմ: Ամերիկյան կողմը նաև ավելացրեց արտահանման տուրքերը թուրքական պողպատի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում