ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտարարություն է տարածել Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո

ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտարարություն է տարածել Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարություն է արել մամուլի համար: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Պոպովը նշել է, որ հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքները, ներկայացրել են իրենց մոտեցումն ու տեսլականը այն մարդասիրական խնդիրների մասով, որոնք Վիեննայում, ապա նաև Մոսկվայում քննարկել են Ադրբեջան նախագահի և Հայաստանի վարչապետի հետ:

Պապովն ասել է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է լրագրողական փոխանակմանը, ինչպես նաև Արցախում ու Ադրբեջանում պահվող ձերբակալվածների պահման պայմանները բարելավելուն. «Կան կոնկրետ գաղափարներ, աշխատանքները շարունակվում են»:

Ռուսաստանցի համանախագահը հայտնել է, որ ՄԽ համանախագահները վերջերս եղել են Ժնևում, հանդիպել են ԿԽՄԿ ղեկավարի հետ, ունեցել կառուցողական զրույց:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը, ապա կողմերի համաձայնության դեպքում այն կկայան Բրատիսլավայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում