Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ

Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին սպառնացել է Իսլամական հանրապետության հետ տնտեսական պատերազմում պարտությամբ։ Այս մասին գրում է Mig News-ը։

Հոկտեմբերի 15-ին Թեհրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային հանձնաժողովի գագաթնաժողովում Ռոհանին քննադատել է Վաշինգտոնին՝ միջուկային գործարքից դուրս գալու մեջ, որն արվել է «ներքին ծայրահեղականների, սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի ճնշման տակ»: Ռոհանին ևս մեկ անգամ մեղադրել է պետություններին՝ պատժամիջոցների կիրառման պատճառով «մարդկության դեմ ուղղված հանցագործության» մեջ:

«Առավել ամոթալի էր իրանցիների համար սննդի և դեղամիջոցների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Սա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է», – ասել էՌոհանին։

Ռոհանին նաև թերագնահատել է ԱՄՆ տնտեսական ճնշման ազդեցությունը՝ նշելով «95 տոկոս ինքնաբավությամբ» դեղամիջոցների ներքին պահանջարկը բավարարելը:

Ռոհանիի խոսքերով, «Իրանը կհաղթի տնտեսական պատերազմում», քանի որ «դաշնակիցները» երկրին օգնություն առաջարկեցին, անտեսելով Միացյալ Նահանգների ճնշումը, իսկ թե որ երկրներն են դրանք, Ռոհանին նախընտրել է լռել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում