Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի»

Սիրիական բանակը 5 տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սիրիական բանակի ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են Ռաքքա քաղաք և այնտեղ տեղակայել իրենց դիտակետերը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

2014 թվականին Ռաքքան գրավվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից և փաստացի դարձել էր նրանց հենակետը:

2017 թվականի հոկտեմբերին բազմամսյա ռազմական գործողությունների արդյունքում քրդական ինքնապաշտպանության ջոկատներ ներառող «Սիրիական ժողովրդավարական ուժերը» միջազգային կոալիցիայի օդուժի օգնությամբ ազատագրել էին քաղաքը:

Զանգվածային ռմբակոծության և ամերիկամետ քրդական խմբավորումների գործողությունների արդյունքում Ռաքքան ամբողջովին ավերվել է և մինչև հիմա չի վերականգնվել:

Սիրիայի արտգործնախարարությունն այն ժամանակ միջազգային կոալիցիայի գործողությունները Ռաքքայում ցեղասպանություն էր անվանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում