Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 948 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 413 մարդ (124 կին, 214 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 535 մարդ (161 կին, 273 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ օրում բնակության մշտական վայր է վերադարձել Սիրիայի 3 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում