AM | RU
USD
EUR
RUB

Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից. Արփինե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն (վերջացած) վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016 թվականին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական տարրական կարգավորումների չիմացությունը ( պողոսությու՞ն) պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների եւ առաջացներ ոգեւորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեմաներից մեկը։
Ստիպված եմ տխրեցնել։

Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝որեւէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր։ (2006 թվականից առաջ)

Քանի որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համատեղ ապրող ծնողը ներկայացնում է միայն տարեկան հայտարարագիր եւ ցույց է տալիս ոչ թե ինչ ունի առհասարակ, այլ տվյալ տարվա ընթացքում գույքի վաճառքը կամ ձեռքբերումը, բնական է՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված գույքը չէր կարող երեւալ մայիկիս՝ 2012-2013 թվականների հայտարարագրում։

Մի բանում էր միայն թերթը ճիշտ, որ 2016 թվականին ստացվել է գույքի վաճառքից եկամուտ, սակայն թերթը հաշվի չէր առել այն փաստը, որ դա ԱՅՆ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՔԻ վաճառքից ստացված եկամուտն էր, որ ձեռք էր բերվել տասնամյակներ առաջ։

Օբյեկտիվության որեւէ ակնկալիքը Արման Բաբաջանյանի պարագայում
միամտություն կլիներ։ Սա էմոցիաների թիվ մեկ առեւտրականին պատկանող մեդիաբիզնեսն է։ Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի, ապա բարոյականության հետ կապված ձեր խնդիրը հավերժ է ու երբեք այլեւս չի շտկվելու։

Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք։ Միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր բազմամիլիոնանոց գույքերի եւ մեդիաբիզնեսների թվարկումից (դոլարային ի դեպ):

Հ. Գ. Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լրահոս
Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար Քննարկվել է մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ (Տեսանյութ) Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան ՀՀ ԱԳ նախարարը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում. Հրանտ Մարգարյան ՀՀ-ի ու ԱՀ-ի անվտանգությունը կախված է Փաշինյանի քմահաճույքներից. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan