Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան

Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր հետևանքներով հղի պետական ահաբեկչության տեսք»,-Facebook-յան իր էջում գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

Իսկ Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում