AM | RU
USD
EUR
RUB

Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am:«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում սահմանադրագետ Գոհար Մելոյանը

- Տիկին Մելոյան, այսօր հայտնին դարձավ, որ Արման Բաբաջանյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Խոսքը գնում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր, հետագայում նախագահ ընտրվելու գործընթացի մասին։ Որպես իրավաբան ինչ հիմքեր եք տեսնում քրեական գործ հարուցելու համար։

- Պատգամավորն իր դիմումը ներկայացրել էր Ազգային ժողովում դեռևս Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ դատավոր լիազորությունների դադարեցման վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման շրջանակներում: Խոսքը գնում էր նախորդ տարվա մարտ ամսին Հրայր Թովմասյանի կողմից մինչև Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելը /հիշեցնեմ, որ այդ ժամանակահատվածում դեռևս ՍԴ դատավորներին առնչվող սահմանադրական կարգավորումներն ուժի մեջ չէին մտել և սկսեցին գործել 2018 թվականի ապրիլի 9-ից/ Ազգային ժողովի պատգամավորական մանդատից հրաժարական ներկայացնելու բացակայության մասին:

Սա, ըստ իս, Սահմանադրական դատարանի դատավոր-անդամ խեղաթյուրած դիսկուրսի երկրորդ փուլն է:

Վերլուծենք իրավիճակը. պատգամավորը փորձում է հիմնավորել, որ Հրայր Թովմասյանը չէր կարող դառնալ ՍԴ անդամ, այնուհետև՝ ՍԴ նախագահ, քանի որ հրաժարականի դիմում չէր ներկայացրել և դեռևս պատգամավոր էր: Իսկ ինչ է սահմանում Սահմանադրությունը:

Նախ՝ 2018 թվականին արդեն գործում էին պատգամավորի լիազորությունների դադարման և դադարեցման 2015 թվականի Սահմանադրության դրույթները: Սահմանադրության 209-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 90-102-րդ հոդվածներն ուժի մեջ էին մտել Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից:

Մասնավորապես, Սահմանադրության 98-րդ հոդվածը, որպես պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք նախատեսում է պատգամավորի մանդատի համատեղելիությունը, համաձայն որի՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Հետևաբար՝ ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որպես պատգամավոր դադարեցվել են օրենքի ուժով, ինչի հիմք է հանդիսացել նրա որպես Սահմանադրական դատարանի անդամ ընտրությունը:

-Տիկին Մելոյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես իրենց պաշտոնները զբաղեցրել են՝ հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավոր: Արդյո՞ք նրանց նկատմամբ ևս քրեական գործ հարուցելու հիմքեր են առկա:

- Շատ տեղին և նշանակետային խնդիր բարձրացրեցիք: Ըստ Արման Բաբաջանյանի մեկնաբանության, այո՛, եթե այս հիմքը ՀՔԾ-ն իշխանության յուրացում է որակել, ապա նույն իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը և/կամ Արարատ Միրզոյանը, քանի որ վերջիններիս լիազորությունները դադարեցվել են նույն ընթացակարգով, ինչը, բնականաբար, կրկին եմ ընդգծում՝ աբսուրդային է:

Ամփոփելով, վերահաստատեմ մոտեցումս, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության, և առնվազն գոնե իրավապահ մարմինները պետք է տեղիք չտան նմանաբնույթ երևույթներին:

Լրահոս
Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել «Հրապարակ». Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ «Ժողովուրդ»․ Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին «Ժողովուրդ». Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական գործիչ «Հրապարակ». Ինչ պատիժ է սպասվում զորահավաքից խուսափողներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 30 ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan