AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին հավաքված ադրբեջանցիների մասին

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Նախօրեին ադրբեջանական կողմը սադրանքների էր գնացել: Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում`Մարտակերտի ուղղությամբ, հայկական Մարաղա գյուղի տարածքում, հարյուրավոր ադրբեջանցիներ հավաքվել էին`դեպի Արցախի Հանրապետության սահման շարժվելու մտադրությամբ: Ամբոխի մեջ նաև անչափահասներ կային, նրանց սահմանին էին մոտեցրել միկրոավտոբուսներով և ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ:

Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի անվտանգության գծով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարոն Աբրահամյան, նախօրեին ինչո՞ւ էին ադրբեջանցիները Մարտակերտի հետ սահմանին նման սադրանք նախաձեռնել:

Ադրբեջանի իշխանությունները հանրությանը փորձում են մոբիլիզացնել հարցի ռազմական ճանապարհով լուծման շուրջ: Սա այս տարվա ընթացքում կազմակերպված արդեն 3-րդ խոշոր ակցիան էր, նախորդները կազմակերպվել էին Արցախի հարավային և կենտրոնական ուղղություններով:

-Արդյո՞ք հնարավոր էր հատել սահմանը, եթե իրոք առաջ գային:

Իհարկե ոչ: Այլ բան է, որ Ադրբեջանի իշխանությունները բարոյական առումով անհավասարակշիռ են և կարող են իրենց քաղաքացիներին վտանգավոր գոտի մղել, որի պատասախանատվությունն ամբողջությամբ ընկնելու էր ադրբեջանական իշխանությունների ուսերին:

-Իսկ հնարավո՞ր է ապագայում ևս նման սադրանքներ:

Եթե հաշվի առնենք, որ նմանատիպ մեծ թվով ակցիաներ են մինչ այս կայացել, ապա հետագայում այսպիսի կամ մեկ այլ բնույթի սադրանքների անցկացումը լրիվ հավանական է:

-Նման դեպքերում ինչպես պետք է պահեն իրենց մեր սահմանապահ զինվորները:

Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերը բոլոր առումներով հրահանգավորված են ցանկացած իրավիճակում իրենց ծառայությունը պատշաճ ձևով իրականացնելու համար:

-Մարաղա գյուղի գործոնը որևէ կերպ շրջանառվո՞ւմ է:

Հավաքի մասնակիցները Մարաղա գյուղի հարակից հատվածներում են եղել, սակայն Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններում Մարաղայի հիշատակումը թաքնված սպառնալիք է պարունակում՝ հաշվի առնելով 90-ականների սկզբին այնտեղ ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացված անմարդկային ջարդը: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները հայությանը սպառնում են «նոր Մարաղայով»:

-Սահմանին այլ տեղաշարժեր գրանցվել են վերջին օրերին:

Քիչ, սակայն՝ նկատելի են, հրադադարի ռեժիմի խախտումների մասով ևս որոշակի աճի դինամիկա կա:

-Հնարավո՞ր է Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացները որևէ կերպ ազդել են ադրբեջանցիների նման ձեռնարկներ կազմակերպելու համար:

Այսպես ասեմ, ամեն դեպքում Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը՝ դրական, թե բացասական իմաստով, որպես կանոն ուղիղ համեմատական է սահմանին առկա զարգացումներով:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) «Եկա, տեսա, խոստացա, չարեցի ու գնացի»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Մեսչյանին Բելառուսում Արևմուտքի և Ռուսաստանի համաձայնության չգալը մեծ ռիսկեր է առաջանցում նաև մեզ համար. Արման Սաղաթելյան (տեսանյութ) Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը. ստացվել է 1 միլիարդ չափաբաժնի պատվեր Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար «Ժողովուրդ».Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր եւ կնոջ թիկնազորը «Ժողովուրդ»․ 900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը. մանրամասներ` «օրենքով գողերի» ձերբակալություններից «Հրապարակ». Եկավ՝ ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan