Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք

Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման դեմ մեր կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը իրականացնելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը:

Դատական իշխանության ինքնուրույնության (ինքնուրույնության, այլ ոչ թե անկախության) վերջին բաստիոններից էր վերաքննիչ քրեական դատարանը: Այս գործի քննությունը ցույց կտա, թե արդյոք «Նոր Հայաստանում» առհասարակ հնարավոր է ինքնուրույն դատարանի գոյությունը, թե՝ ոչ:

Ցավով պետք է նշեմ, որ մի քանի դատավորների նկատմամբ համացանցային հարձակումները, ինչպես նաև ակնհայտ անհիմն քրեական հետապնդումները, գրեթե զրոյացրել են դատական իշխանությունը մեր երկրում: Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում