Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ

Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հարգելի ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյան,

Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ: Ո՞նց ես կարծում, կա՞ երկրագնդի վրա մի տեղ, որ կարող ես հանգիստ ապրել՝ ընտանյոք հանդերձ: Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է՝ ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, և ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին: Ասենք ու պացիենտը ջանքերդ գնահատեց և ԱԱԾ պետ նշանակեց: Ո՞նց ես կարծում, երկա՞ր ես աշխատելու այդ պաշտոնում, հետոյի մասին մտածե՞լ ես: Իսկ միգուգե մտածում ես, որ Վանեցյան Արթուրից ուժեղ տղա՞ ես: Չէ լուրջ, այդպե՞ս ես մտածում:

Իսկ խելապակասիդ քո հերոսությունների մասին` չէ՞ որ դեռ պետք է ճշտել քանի անգամ ես կաշառք վերցնելու վրա բռնվել: Իսկ կարո՞ղ է փակել են գործերը: Իսկ ո՞վ… Իսկ կարո՞ղ է կաշառքի վրա համակարգի հեռացված ես եղել: Չեմ հավատում: Իսկ կարո՞ղ է անմիջական շեֆիդ վրա ես գցել, որ հետ վերադառնաս: Չեմ հավատում: Շատ տարօրինակ հիպոթեզներ են:

Կարո՞ղ է հայրդ շինարար է: Շատ են եղել տենդերները՞: Միգուցե մեկ ուրիշ մասնագիտություն ունի՞: Չգիտեմ: Գույքի վիճակն ինչպե՞ս է: Պետք է ստուգել, համեմատել Հրայր Թովմասյանի հայրական տան հետ: Վստահ եմ հիմա արդեն շատերը կզբաղվեն դրանով: «Սա շատ կոռումպացված կգբ-շնիկ է» արտահայտությունը, հուսով եմ, ոչ մի կերպ չի առնչվում քեզ: Վստահ եմ` չի առնչվում:

Իսկ գիտե՞ս, թե ովքեր են Յագոդան, Եժովն ու Բերիան, վերջիվերջո՝ Մուղդուսին: Հուսով եմ՝ գրագիտությունդ ներում է, պետք է որ կարդացած ու լսած լինես իրենց մասին՝ ինչպես սկսեցին ու ինչպես ավարտեցին: Նաև հուսով եմ, որ լավ ես հաշվարկել… Վստահ եմ շատ լուրջ մարդիկ էլ են հիմա այդ հարցը տալիս:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում