Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ)

Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Թռչող մոտոցիկլետներից մինչև ռոբոտ ավատարներ: Ճապոնիայում անցկացվում է CEATEC ամենամյա 20-րդ ցուցահանդեսը: Քառօրյա միջոցառմանն աշխարհի տարբեր երկրներից ժամանած ընկերությունները ցուցադրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին ձեռքբերումները:

2019 թվականի թեման է՝ «Հանրություն 5.0»-ը: Այնտեղ ներկայացված է հատուկ բաժին, որը կրում է «Քաղաք 2030» անվանումը, որտեղ այցելուները զբոսնում են տեխնոլոգիաներով հագեցած փողոցներով: Սարքերը, հնարավոր է, 10 տարի անց սովորական դառնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում