Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ

Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով Պետական դումայի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ դիվանագիտական ուղիներով ադրբեջանական կողմից գրություն է ստացվել: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հերթական ճեպազրույցի ընթացքում:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք այդպիսի փաստաթուղթ դիվանագիտական ուղիներով, կարող եմ ասել նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարության կայքում այս որոշումը փակցված է, որը հիմա ցիտում եմ. « Այն քաղաքացիներն, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության այցելել են նախկին Լեռնային Ղարաբաղի տարածք և 7 հարակից շրջաններ ՝ ադրբեջանական կողմը հետագայում կասեցնում է մուտքն Ադրբեջան: Սա ակտուալ տեղեկատվություն է, նախազգուշացումը վերաբերվում է բոլորին», – ասաց նա:

Մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության և դրա լուծման ուղիների վերաբերյալ, Մ.Զախարովան նշեց, որ դիրքորոշումը լավ հայտնի է և շարունակում է մնալ անփոփոխ:

«Ինչ վերաբերում է ԼՂՀ վերջնական կարգավիճակին, տեղին են նաև բոլոր այն գնահատականներն ու հայտարարությունները, որոնք արվել են մինչ այդ ռուսական կողմից: Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով` Մինսկի գործընթացի շրջանակներում», – ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում