«Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ

«Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ

«Երկու օր է, ինչ հանրությունը ցնծությամբ քննարկում է իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մասին լուրը: Առաջարկն առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց իրականում պետք է իմանալ, որ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում ըմպելիքները, սնունդը, ուղեբեռը վճարովի են: Ընկերոջդ կողքին նստելու համար էլ է անհրաժեշտ լրացուցիչ վճարել: Բացի այդ, երեկ հրապարակվեց, որ ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի, որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու: Արդյոք այդպե՞ս է: Ողջ օրվա ընթացքում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ոչինչ չպարզաբանեց, մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան, իսկ նրա աշխատակիցները անտեղյակ էին մանրամասներից, հորդորում էին դիմել ղեկավարին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ոչինչ չպարզաբանեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մովսեսյանի հետ, որը հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ «Ռայնէյր» (Ryanair) և «Վիզէյր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններին հայկական շուկա մտնելու առաջարկ է արել: «Եթե Ryanair-ը Հայաստան է գալիս, պետք է միանշանակ ուրախանալ, բայց եթե հաստատվի, որ կառավարությունը չի սուբսիդավորում, այսինքն՝ հավասար մրցակցային պայմաններով է թռնելու: Եթե սուբսիդավորում արվում է, ուրեմն պետք էր տարբեր սխեմաներ մտածել, այսինքն՝ նույն ձևով կարելի էր մի հայկական ավիափոխադրողի սուբսիդավորել, ունենալ հայկական փոխադրող»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում