«Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել

«Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել

«Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թևը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է:

Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչև տարվա վերջ պետք է ավարտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաև մինչև տարվա ավարտը հիմնովին փոփոխել և ընդունել Ընտրական օրենսգիրքը:

Սակայն մասնագետները վստահեցրել են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաև պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի մասով: Համայնքներ կան, որոնք կտրականապես ուղղակի չեն ցանկանում միավորվել այլ համայնքների հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում