«Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը

«Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը

«Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Գ. Ղարիբջանյանը հայտարարագրել է առանձնատուն, հողամաս, ավտոտնակ, երկու բնակարան և հասարակական նշանակության շինություն:

Հայտարարագրված է նաև «BMW 740 LI» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 78317 ԱՄՆ դոլար:

Դեսպանը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 5 թանկարժեք գույք, որոնցից երեքը գեղանկար է, երկուսը՝ գեղաքանդակ:

Գեղամ Ղարիբջանյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 100 000 ՀՀ դրամ և 14 000 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 258 264 ՀՀ դրամ, որից 216 640 ՀՀ դրամը գոյացել է կենսաթոշակից, 1 906 525 ՀՀ դրամը տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:

Վարձակալության դիմաց ստացած եկամուտը կազմել է 3 600 000 ՀՀ դրամ, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 1 535 099 ՀՀ դրամ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում