«Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել

«Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել

«Իրատես» թերթը գրում է. «Թեև Վենետիկի հանձնաժողովը կանաչ լույս է վառել Ստամբուլյան կոնվենցիայի առաջ, եզրահանգելով, թե այն չի հակասում Հայաստանի սահմանադրությանը, այնուամենայնիվ, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը, մեղմ ասած, չեն հաշտվում դրա ընդունման հեռանկարի հետ:

Ազգային ժողովի երեք խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն են, որ կտրուկ ու հստակ «ոչ» են ասում կոնվենցիային: «Լուսավոր Հայաստանում» դեռ չեն շտապում բարձրաձայնել իրենց դիրքորոշումը, իրավիճակ չի փոխվել «Իմ քայլի» հակասական տրամադրություններում: Այսպես ասած, «սորոսական թևը» ոգևորված է Վենետիկի հանձնաժողովի գնահատականով, իսկ «դեմ» արտահայտված պատգամավորները չհանձնվելու որոշում են կայացրել:

«Կարող է անակնկալ թվալ շատերին, բայց «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել: Մարդիկ ուղղակի չեն ուզում թիրախավորվել, անցավ գլուխը ցավի տակ դնել, դրա համար նախընտրում են լռել: Բայց եթե բանը հասնի ԱԺ-ում դրա քննարկմանը, վստահեցնում եմ՝ դեմ տեսակետներ շատ եք լսելու»,- ընդգծեց «Իրատեսի» աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում