Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը

Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադն առաջին անգամ մեկնաբանել է իր երկրի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները։ Անկարայի գործողությունները վերջինս անվանել է հանցավոր ագրեսիա և ներխուժման վառ օրինակ։ Այս մասին նախագահը հայտարարել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայադի հետ հանդիպման ժամանակ։

«Այն հանցավոր ագրեսիան, որն իրականացվում է մեր երկրի դեմ Էրդողանի ռեժիմի կողմից, ներկայումս հանդիսանում է բացահայտ ագրեսիա և ներխուժման վառ օրինակ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան։ Ի պատասխան դրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրամանագիր է ստորագրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին ասել է, որ ռազմական գործողություններն անկախ ամեն ինչից կշարունակվեն, մինչև չհասնեն առաջադրված նպատակներին։

Նշենք, որ արդեն երեկ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի արդյունքում թուրքական գործողությունները ժամանակավորապես դադարեցվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում