Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Tert.am: Իրանի և Թուրքիայի սահմանին՝ ներկայիս Թուրքիայի Վան նահանգում, փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների ու թուրք զինվորականների միջև, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 թուրք զինծառայող, երկուսը վիրավորվել են:

Հաղորդվում է նաև, որ փոխհրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն անցել է «ահաբեկիչների չեզոքացման» գործողությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման շուրջ: Ըստ հայտարարության՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում