Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության

Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ բանակցություններից հետո համաձայնության, որով նախատեսվում էր ժամանակավորապես հրադադար հաստատել՝ թույլ տալով քրդերին հեռանալ տարածքներից։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են միջազգային ԶՄԼ-ները։

Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։

Ըստ տեղեկությունների, քաղաքում կրակոցներ են հնչել, և հրետակոծությունից ծուխը տեսանելի է եղել մի քանի տեղերով։

Անկարան դեռ չի մեկնաբանել հայտարարությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում