Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են

Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև։ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը։

«Ամեն հաջորդ օրը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում իրավական ռեպրեսիվ գործընթացներ։ Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են»,- նշեց նա։

Է. Վարդանյանի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում խորացել են ճնշումները դատարանների նկատմամբ՝ եղած դատական ոչ այնքան անկատար համակարգը սեփական իշխանությանը ծառայեցնելու միտումներով, շատացել են գործեր «հորինելու» գործընթացները։

«Ընտրվում է անձը, և այնուհետև կարելի է որոշել, թե ինչպիսի քրեական գործ կարելի է հարուցել, այդ գործի շրջանակներում որոշել, թե ինչպիսի վկաների կարելի է կանչել, այսինքն իրենց սեփական վարկածը ապացուցելու համար բոլոր միջոցառումները հնարավոր է իրականացանել: Սա շատ մտահոգիչ է, և եթե իրավական համայնքը լռի այս բոլոր հարցերի վերաբերյալ, գնալով ավելի ենք խորանալու այն իրավական կամայականությունների փուլում, որ մինչ այժմ եղել է»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ «Այլընտրանքային նախագծեր» խումը «Իմ ձայնը» ծրագրի է իրականացնում, գործարկում է «My voice.am» կայքը, որի նպաակն է դառանալ իրավաբանների հարթակ՝ կիսվելու իրավական համայնքում առկա խնդիրներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում