AM | RU
USD
EUR
RUB

Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ գործողություններին:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մի քանի կարմիր գիծ վաղուց հատվել է, և բոլոր նորմերը ցուցադրաբար խախտվել են: «Իշխող խմբակցությունից հնչել է, որ ուրիշ ձևեր են գտնելու և անելու: Զարմանքը պետք է փոխարինվի գործուն էմոցիաներով»,-ասաց նա և նշեց, որ նախորդ իշխանություններից այս իշխանության նորմերը խախտելու տարբերությունն այն է, որ այս իշխանությունը զգուշացնում է, անում է, արդարացնում է և քիչ է մնում հերոսացնեն:

«Մենք ունենք այն, ինչ պետք է սպասեինք, պետք չէ ձևացնել, թե սա անսպասելի է: Երբ գաղտնալսումը սկսվեց մեկնաբանել մեկ տեսանկյունից, թե ով է գաղտնալսել, և ոչ թե ինչ է գաղտնալսվել, ապա պենք պետք է հասկանայինք, որ շեղվում ենք իրավական պետության կառուցման ճանապարհից»,-ասաց նա: Ըստ վերջինիս՝ հասարակությանը մանիպուլացնում են:

«Այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի հետ, շարունակական պրոցես է, որ ունենան իրենց հաճո ՍԴ կազմ: Ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, քանի որ յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատվություն ունի ընտրողների նկատմամբ, որ հանդես գան հայտարարությամբ երկու հարցով էլ. մեկը արդյո՞ք համարում են Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցածը իրավաչափ, և երկրորդ՝ կիսո՞ւմ են իրենց ջատագովների հայոհոյախառն մոտեցումները, և հայհոյանքը ցանկացած քաղաքացու նկատմամ հայհոյա՞նք է երկրի նկատմամբ»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանն իր հերթին նկատեց՝ կարմիր գծի սահմանը անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործադիր իշխանությունը զավթած մարդը: «Պարզապես այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սասունցու և մշեցու թոռան, ով երբեք տուրք չի տալու բոլոր առումներով կիսամարդ ցանկություններին և հայրենիքը չի վտանգելու: Այն, ինչ ասում է, և այն, ինչ անում է Հրայր Թովմասյանը, միակ ճանապարհն է, որ Հայաստանը Արցախը փրկում է կործանումից»,-ասաց նա:

Ըստ Իսագուլյանի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայկական երկու պետականությունների նկատմամբ ոճրագործությունն է: «Այսօր թիվ մեկ մեղավորը Արմեն Սարգսյանն է, որ իր անգործությամբ երկիրը տարել է քաոսի, երկրորդ մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա և Նիկոլ Փաշինյանին կոչ արեց ԱԱԾ-ին ուղարկել՝ կնոջ ականջօղերի գինը իմանալ:

Մենուա Հարությանը նշեց, որ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելով՝ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը: «Հրայր Թովմասյանն այն բացառիկ տղաներից է, ով իր անձնական շահը առաջ չտարավ, չդարձավ Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Այսօր պայքարը ոչ թե Նիկոլի և Հրայրի մեջ է, այլ Նիկոլի և սահմանադրականության մեջ է: Հրայր Թովմասյանն այսօր խրամատում կռիվ է տալիս ներքին թշնամու դեմ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ձեռնոց են նետում և երբևէ կնետեն ՀՀ սահմանադրականությանը, մեր ներքին թշնամիներն են: Եվ այնպես վճռական պետք է կռիվ տալ, ինչպես մեր 18 տարեկան տղաները կռիվ են տալիս արտաքին թշնամու դեմ»,-ասաց նա:

Ըստ Մենուա Հարությունյանի՝ ներկայիս Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական վենդետա է տեղի ունենում, քանի որ նա հրաժարվեց Նիկոլի կամքին ծառայել, այլ գերադասեց ծառայել Հայաստանի սահմանադրականությանը: Նա կոչ արեց այսօր՝ ժամը 14:30, հավաքվել ԱԱԾ-ի դիմաց և նշեց, որ ով չի գալու, թող այլևս չխոսեն: «Նիկոլ Փաշինյան կոչեցյալը մենակ փողոցից է վախենում»,-ասաց նա և նշեց, որ հաջորդ սերունդները խոնարհվելու են նրանց առաջ, ովքեր կռիվ են տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Լիդեր եք ուզում, լիդերը ծնվում է այս պահին, և դա Հրայր Թովմասյանն է»,-ասաց նա:

Լրահոս
Երկուշաբթի օրվանից նախարարության դիմաց չենք լինելու, կսպասենք Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը. ՀՅԴ ՀԵՄ անդամ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարվեց մեկնաբանել Սորոսի գրասենյակի մասին Արթուր Վանեցյանի հայտարարությունը Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական ՌԴ պետական սպառազինության նոր ծրագրի նախապատրաստումը՝ 2020 թվականից Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ Դավիթ Տոնոյանը մի շարք հրամաններ է ստորագրել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախախաձեռնող խմբի ասուլիսը Գոգավանի անցակետում վրացական կողմից արդեն 4 օր շուրջ 200 մեքենա է կանգնած Դպրոցում պայթուցիկ սարքի հայտնաբերման հետքերով ՀՅԴ երիտասարդները Բրյուսելում տհաճ անակնկալ ունեին Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ «Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանում կրակոցներ են հնչել Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ Եղեգնուտ համայնքի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan