Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ

Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից իրավապաշտպաններն այս պահին երթով ուղևորվում են ՀՀ ԱԱԾ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել է ԱԱԾ-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։

 Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել էր, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել էին, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն:

ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել էին Վարդան Թովմասյանի առանձնատուն և հետաքրքրվել տարիներ առաջ նորոգած տանիքի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում