Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը Թրամփի սեղանին է

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթը Թրամփի սեղանին է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները մի քանի տարբերակ են առաջարկել նախագահին, թե ինչպես կարելի է զորքերը հեռացնել Սիրիայից՝ միևնույն ժամանակ թույլ չտալով Անկարային իր ուժերը մտցնել արաբական երկիր:

Տարբերակներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը կարող է սպառնալ Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան Newsweek-ը՝ հղում անելով ԱՄՆ ԱԱԽ ներկայացուցչին:

Պարբերականը հիշեցնում է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: Հիշատակվում է նաև Քիմ Քարդաշյանի վերջին հայաստանյան այցի ու նրա կոչերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում