«Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հ. Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, ճանապարհը՝ հարազատների նկատմամբ ճնշումներ

«Փաստ». Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հ. Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, ճանապարհը՝ հարազատների նկատմամբ ճնշումներ

«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու ընդհանրապես ներկայիս ՍԴ կազմից ազատվելու և Նիկոլ Փաշինյանին կամակատար ՍԴ ձևավորելու իշխանության նկրտումները նոր, օրավուր ավելի ու ավելի ֆանտաստիկ երանգներ են ստանում:

«Փաստ» թերթի տեղեկություններով հնարավոր ու անհնար բոլոր կառույցները՝ ԱԱԾ, ՊԵԿ, դատախազություն և այլն, իրենց «գծով» սկսել են ստուգել ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև իշխանությունների կամքին հլու-հնազանդ ենթարկվել չցանկացող մյուս դատավորների (ՍԴ կազմի մեծամասնության) ու նրանց ընտանիքի անդամների, մերձավորների ֆինանսական շարժերը, բիզնեսները, ունեցվածքը՝ սկսյալ «տանիքի» մակարդակից:

Հրամանը հստակ է՝ ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից ու մյուս անկախ դատավորներից, իսկ ընտրված ճանապարհը պարզ է՝ հարազատների ու մերձավորների նկատմամբ ճնշումներով պարտադրել հրաժարական տալ, չստացվելու դեպքում՝ գործեր հարուցել»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում