«Ժողովուրդ». Տասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ և մինչև նոյեմբեր մնալու են այնտեղ

«Ժողովուրդ». Տասնյակ ազատամարտիկներ շտապ մեկնել են Արցախ և մինչև նոյեմբեր մնալու են այնտեղ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ և մինչև նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ:

Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկ­տեմբերի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման և հատել այն:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի պատասխանը փորձեց պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտական պատրաստության պլանային միջոցառումների շրջանակում մշտապես անցկացնում են զորավարժություններ տարվա ընթացքում մի քանի անգամ, երբ տեղի են ունենում պա­հեստազորի հավաքներ:

Դրանք տարբեր չափերի են, տարբեր տևողության՝ մեծ, փոքր: Վերջերս ավարտված զորավարժություն­ների ընթացքում, ճիշտ է, մեծաթիվ պահեստազորայինների կանչ տեղի ունեցավ, բայց դա վերջին միջոցառումը չէր: Նման միջո­ցառումները շարունակական են, որևէ բանի հետ ուղիղ կապ չունեն, մեր մարտական պատրաստվածությանը ուղղված կարևոր միջոցառումներ են»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում