AM | RU
USD
EUR
RUB

Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: «Անձամբ ես եւ իմ ընտանիքը դեռ չենք ստացել որեւէ սպառնալիք, նշում եմ՝ դեռ։ Մամուլից եմ տեղեկացել, որ Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ պաշտոնյան, որոշակի գործընթացներ է փորձում նախաձեռնել՝ փորփրելու իմ գործունեությունը ԵՊՀ-ում աշխատելու տարիներին»,-«Փաստինֆո»-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ԱԱԾ-ի հաջորդ թիրախը լինելու է ինքը։

Միհրան Հակոբյանն ասաց , թե չգիտի պետհամալսարանում իր աշխատած հատկապես ո՞ր տարիները կարող են հետաքրքրել ԱԱԾ-ին. «2004-2006 թթ. ես աշխատել եմ որպես ուսխորհրդի նախագահ, 2006-2011 թթ-ին ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչն եմ եղել, այսինքն, ադմինիստրացիայում եմ աշխատել եւ 2008 թվականից դասավանդում եմ։ Եթե այդքան հետաքրքիր է, փորձում են ինչ-որ բան գտնել, խնդրեմ, թող փորփրեն, առանձնապես խնդիր չեմ տեսնում»։

Հիշեցնենք, տեղեկության մասին Ֆեյսբուքում հայտնել էր «Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։ «Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Mihran Hakobyanի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին»,-գրել էր Դանիելյանը:

Միհրան Հակոբյանն ասաց, որ իր գրառման մեջ ընդամենը «օդում կախված» լուրեր վերաբերյալ հարցեր է բարձրացրել, որոնց ինքն էլ փորձում է չհավատալ։ «Այդ լուրերը կան, ստուգման ենթակա են եւ դեռ պետք է հասկանալ՝ տարիներ շարունակ պետական պաշտոնյա եղած Հրայր Թովմասյանը, նրա դուստրերը, հայրը ի՞նչ գույք ունեն ի՞նչ ճանապարհով են ձեռք բերել այդ գույքը եւ նույն պետական պաշտոնյան՝ ուժային համակարգում բազմաթիվ տարիների աշխատանքային գործունեություն ունեցող Միքայել Համբարձումյանն ի՞նչ գույք ունի, ի՞նչ գույք ունեն իր ընտանիքը, զավակները, հայրը, ինչո՞վ են զբաղվել, ինչպե՞ս են ձեռք բերել այդ գույքը։ «Օդում կախված» բազմաթիվ լուրեր կան, որոնք պետք է համադրել եւ այդ համադրման արդյունքում դուրս բերել ճշմարտությունը, իմ ասածն ընդամենը սա է»,-ասաց Միհրան Հակոբյանը։

Ի դեպ, տեղեկությունը, որ ԱԱԾ-ն կարող է իրենով զբաղվել, Միհրան Հակոբյանի խոսքով, բացարձակ անակնկալ չի եղել, որովհետեւ, ըստ նրա, այսօր ապրում ենք այնպիսի ռեժիմի օրոք, որը որեւէ խնդրի առջեւ կանգ չի առնում ՝ իր ընդդիմախոսներին լռեցնելու համար ։ «Օրվա ռեժիմի՝ բառի բուն իմաստով թշնամին իրականությունն է, ներկան է, որի մասին ով բարձրաձայնում է, նրան պետք է հետապնդել եւ նրա բերանը պետք է ինչ-որ կերպ փակել։ Զարմանալի ոչինչ չկա, կարծում եմ, որ հանրության լայն զանգվածներն էլ այլեւս չեն զարմանում եւ մարդկանց լայն շրջանակների համար այս ամենն արդեն ծիծաղելի է»։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, արդյո՞ք սա նշանակում է, որ անակնկալ չի լինի նաեւ հնարավոր քրեական գործի հարուցումը, եթե նշված տեղեկությունն իսկապես ճիշտ է, Միհրան Հակոբյանն արձագանքեց. «Ես ոչինչ չեմ բացառում, ստեղծված իրավիճակում ամեն ինչ սպասելի է, բայց հոգեբանորեն էլ եմ պատրաստ, ամեն կերպ պատրաստ եմ, եթե պետք է բանտ տանեն, դրան էլ եմ պատրաստ, չեմ համարում որ ինչ-որ մեկից լավն եմ, բայց ինձ լռեցնել, իմ բերանը փակել՝ որևէ մեկը չի կարող, առավել եւս այդ փոքրիկ եւ էժանագին մարդիկ, որոնք ՀՀ-ում յուրացրել են իշխանությունը»։

Հարցին, արդյո՞ք կան խոցելի դրվագներ համալսարանում իր գործունեության հետ կապված, Միհրան Հակոբյանն արձագանքեց. «Հետաքրքիր կլինի, թող փորձեն գտնել։ Համենայնդեպս, ես 19 տարեկանում ԵՊՀ լավագույն ուսանող եմ ճանաչվել եւ պարգեւատրվել եմ ԵՊՀ արծաթե մեդալով, 24 տարեկանում պարգեւատրվել եմ ԵՊՀ ոսկե մեդալով, կարող է այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան, ես կխնդրեի, որ իրենք գնան, լավ ստուգեն։ Նույնը իմ աշխատանքային գործության տարիները, թող մանրադիտակը վերցնեն՝ զննեն, չգիտեմ՝ քիմիական անալիզի ենթարկեն այդ ամենը ու ներկայացնեն հանրությանը»։

Լրահոս
Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan