Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն կալանավորված Նարեկի և Սարգիսի. Տեսանյութ

Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում  ի պաշտպանություն կալանավորված Նարեկի և Սարգիսի. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, որոնք սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում