AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». ՀԱԿ-ականներն ամեն ինչ անում են լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին

 

««Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ներկայումս իշխանության այն ներկայացուցիչները, որոնք կողմ էին ՍԴ թնջուկի լուծման այն ճանապարհին, որը ԱԺ կողմից ներկայացվեց Սահմանադրական դատարան, ներկայումս կանգնել են փաստի առաջ և չեն կարողանում «շեֆության» առաջ հստակ արդարացումներ գտնել։

Բնականաբար, խիստ նեղված է իրեն ՍԴ նախագահ պատկերացնող Վահե Գրիգորյանը, որը իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ գրեթե անսքող կերպով դժգոհություն հայտնեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ըստ մեր տեղեկությունների, «մուննաթ» է եկել, թե՝ «ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք»։

Նշենք, որ Գրիգորյանի առաջարկած տարբերակով՝ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին՝ ՍԴ-ի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ-ի դատավորներին՝ այսպիսով ավարտելով իշխանությունների կամակատար ՍԴ կազմավորելու գործընթացը:

Ըստ Գրիգորյանի «տեսության», պետք է արձանագրել, որ 2015 թ. Սահմանադրությամբ 2018 թ. ապրիլից հետո կա դատավորի 7 թափուր տեղ (խոսքը դարձյալ դատավոր-անդամ բառախաղի մասին է)։

Ու որքան էլ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը (այդ թվում, ի դեպ, իշխանության մեջ) վստահ է, որ սա իրավաբանության հետ կապ չունեցող, բացարձակ անօրինական մոտեցում է, այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս այն դարձյալ քննարկման փուլում է, ընդ որում՝ որպես քննարկվող տարբերակներից ամենաանցավը:

Ի դեպ, այս տարբերակին հակված են հատկապես ՀԱԿ-ականները, որոնք ակտիվ լոբբինգ են իրականացնում և փափագում են վերջապես լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan