AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը

 

«Իշխանափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգը յուրահատուկ շրջափուլ է թևակոխել, որի արդյունքում մեր երկրի կառավարումը գնալով կորցնում է իր արդյունավետության մակարդակը և դառնում է անկանխատեսելի:

Երբ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, թվում էր, թե անցումային շրջանը շուտով կավարտվի, և Փաշինյանը, ստանալով ընտրողների մեծամասնության վստահության քվեն, հնարավորություն կստանա ձևավորել կուռ կառավարություն և ձեռնամուխ լինել երկրի զարգացման գործին, սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան:

Կառավարության և խորհրդարանի ձևավորումը հնարավորություն չտվեց Հայաստանին դուրս գալ անցումային փուլից: Եվ մենք այսօր ականատես ենք լինում, թե երկրի կառավարման համակարգն ինչպես է կորցնում իր դիմագիծը, որը պայմանավորված է մի քանի պատճառներով:

Համակարգում ի հայտ եկած առաջին խնդիրը վերաբերում է իշխանության վարած կադրային քաղաքականությանը, որը հիմնականում հիմնված է ոչ այնքան մասնագետների պրոֆեսիոնալիզմը գնահատելու, որքան, այսպես կոչված, հեղափոխությանը ցուցաբերած աջակցության վրա:

Դա է պատճառը, որ ընտրողների մեծամասնությունը ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին, սակայն այդ դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված մարդկանց մեծ մասը հանրությանն անհայտ դեմքեր են:

Բացի այդ, խորհրդարանը չի փայլում իր ինտելեկտուալ ունակություններով, հանրությանը հուզող խնդիրները խորհրդարանում չեն դառնում բանավեճերի առարկա, վեր չեն հանվում պրոբլեմների լուծման ուղիները, այլ քաղաքական բանավեճն ընթանում է խորհրդարանից դուրս:

Եվ քանի որ պատգամավորներին չի միավորում գաղափարական մոտեցումը և երկրի զարգացման շուրջ ընդհանուր տեսլականը, ապա զարմանալի չէ, որ խորհրդարանական մեծամասնության ներսում տարաձայնությունները հաճախ սուր դրսևորումներ են ստանում:

Եվ այս առումով խորհրդարանում տիրող իրավիճակը անկանխատեսելի է, քանի որ անսպասելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, և հանրությունը անակնկալ կարող է տեղեկանալ, որ իշխող խմբակցության այս կամ այն պատգամավորը ցած է դրել իր մանդատը, ինչպես եղավ պատգամավոր Էդգար Առաքելյանի դեպքում:

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ խորացող հակասությունների պայմաններում «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ ևս վայր են դնելու իրենց մանդատները:

Երկրի կառավարման համակարգում ստեղծված անկայուն իրավիճակի մյուս պատճառը երկրի զարգացման ուղղության վերաբերյալ վարչապետի տեսլականի բացակայությունն է: Փաշինյանը առաջնորդվում է օրվա խնդիրներով ու ֆեյսբուքյան լայվերով և չունի հստակ ծրագիր կամ ճանապարհային քարտեզ, թե հաջորդ մեկ-երկու տարիներին ինչպես է տեսնում մեր երկրի ապագան:

Թերևս սա է պատճառը, որ վերջինս Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքի ժամանակ խոսեց իր նպատակադրումների մասին, որոնք վերաբերում են 2050 թվականին:

Պարզ է, որ այդքան մեծ ժամանակային կտրվածքով կանխատեսում անելը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, թեպետ հասկանալի է նման ծրագիր ներկայացնելու մոտիվը. 2050 թվականին ոչ ոք չի կարող պատասխան պահանջել Փաշինյանից:

Ուստի կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր չեն ներկայացվում, քանզի իրատեսական ժամանակահատված անց Փաշինյանը պիտի պատասխան տա ամեն մի չկատարած խոստման ու ծրագրի համար:

Այսպիսով վարչապետը փորձում է խուսափել առաջիկա տարիների համար կոնկրետ արդյունքների մասով պատասխանատվություն վերցնել իր ուսերին, իսկ կառավարությունը շարժվում է այն ուղղությամբ, որտեղ կտանի իրադարձությունների զարգացման հոսանքը:

Եվ քանի որ կառավարությունը ցանկանում է լուծել միայն այսրոպեական խնդիրները և ամեն գնով պահպանել իր վարկանիշը, ապա դրա արդյունքում կառավարության որդեգրած քաղաքականությունը դառնում է անկանխատեսելի, իրարամերժ և հախուռն:

Թերևս գործադիրի կողմից հստակ ուղեգիծ չունենալու և տուրբուլենտ քաղաքականության պատճառով է, որ կառավարման համակարգի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ հրաժարականներ են տալիս՝ չցանկանալով աշխատել, և այս անկյունից պետք է դիտարկել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, կադաստրի կոմիտեի ղեկավարների հրաժարականները:

Իսկ պետության համար կարևոր նշանակություն ունեցող ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականների շարքը թուլացնում է կառավարման համակարգի ճկունությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ղեկավարի համար անհրաժեշտ է որոշակի ադապտացիոն փուլ, որպեսզի համակարգի ատամնանիվները սկսեն արդյունավետորեն գործել:

Այնպես որ, Հայաստանը մխրճվել է անցումային փուլի ճահճում և դեռևս նշույլներ չկան այս վիճակից դուրս գալու հույսերի առումով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Միջազգային կառույցները Հայաստանին «դրդում են» դրական զեկույցների դիմաց մեծացնելու արտաքին պետական պարտքը. փորձագետ Դավիթ Տոնոյանը մի շարք հրամաններ է ստորագրել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախախաձեռնող խմբի ասուլիսը Գոգավանի անցակետում վրացական կողմից արդեն 4 օր շուրջ 200 մեքենա է կանգնած Դպրոցում պայթուցիկ սարքի հայտնաբերման հետքերով ՀՅԴ երիտասարդները Բրյուսելում տհաճ անակնկալ ունեին Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ «Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանում կրակոցներ են հնչել Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ Եղեգնուտ համայնքի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan