«Ժողովուրդ». Ինչո՞ւ ուժային կառույցների ղեկավարները ներկա չէին Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի միջոցառմանը

«Ժողովուրդ». Ինչո՞ւ ուժային կառույցների ղեկավարները ներկա չէին Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի միջոցառմանը

«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկ կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ և պարգևատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը: Ուշագրավ էր, որ ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկա չէին, նրանց տեղակալներն էին եկել:

Եվս մեկ կարևոր հանգամանք. Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը միջոցառմանը չէին հրավիրել ո՛չ ՀՀ արդարադատության նախկին նախարարներին և ո՛չ էլ Քրեակատարողական ծառայության նախկին պետերին: Ներկաներից շատերը խոսում էին այն մասին, թե, ամեն դեպքում, նախկինները ևս բարդ ճանապարհ են անցել և նրանց չհրավիրելը այդքան էլ ճիշտ չէր»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում