Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին

Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր այսօր չանցան լիագումար նիստերի օրակարգը։

Խորհդարանը մերժեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։

Լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվեց նաև ԲՀԿ պատգամավորները Վահե Էնֆիաջյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Մերժվեց նաև նույն խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Արտյոմ Ծառուկյանի ներկայացրած Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին օրինագիծը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում