Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան

Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք պետք է տեսնենք հիմնավորումները, թե ինչի համար են մարդուն ձերբակալել, հանցակազմ կա՞, թե՞ ոչ», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալության մասին հարցին։

Գագիկ Ծառուկյանի խոսքով, եթե պարզվի ձերբակալումն անհիմն է, ապա ձերբակալողները պատասխան են տալու։

«Հիմա կլինի, 5-10 տարի հետո, մարդիկ պետք է հասկանան, որ կյանքը շարունակվում է։ Մարդիկ լիարժեք գիտակցելով իրենց պաշտոններն ու լիազորությունները պետք է ճիշտ օգտագործեն դա», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում