Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ

Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները նրա ձերբակալության մասին որոշումը երեկ երեկոյան բողոքարկել են։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Դատավորի ընդունարանից տեղեկացրել են, որ դռնփակ նիստ է լինելու, որի մասին չեն կարող ինֆորմացիա տրամադրել։

Նշենք, որ խափանման միջոցների որոշումների դեմ բողոքների քննության դատական նիստերի վերաբերյալ մի շարք այլ դեպքերով դատավորների գրասենյակներից լրագրողների հարցերին պատասխանել են՝ հայտնելով նաև նիստի ժամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում